AM
13 Հունվար 2011 - 05:35 AMT

Իրանը կխոսի միայն ՄԱԳԱՏԷ-ի հետ

Պաշտոնական Թեհրանը քննարկելու է իր միջուկային ծրագիրը միայն ՄԱԳԱՏԷ-ի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին:

Նրա խոսքերով, «վեցնյակի» երկրների հետ ցանկացած վիճաբանություն (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներ` Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա) միջուկային ծրագրի շուրջ անիմաստ է:

«Եթե «վեցնյակի» երկրները ցանկանան քննարկել իրանյան միջուկային ծրագիրը, Իրանը պաշտոնապես չի ճանաչի այդ բանակցությունները: Մեր կարծիքով, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կեղծ են`ստեղծված Արևմուտքի կողմից: Մենք պատրաստ ենք Արևմուտքի հետ քննարկել միայն ընդհանուր առաջարկների փաթեթները»,- ասել է Սալեհին, գրում է IRAN թերթը:

Հունվարի 21-22-ը Ստամբուլում տեղի է ունենալու բանակցությունների հերթական փուլը Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև: Նախորդ փուլն ավարտվել է 2010-ի դեկտեմբերի 7-ին Ժնևում:

ԱՄՆ-ն և Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին մեղադրում են խաղաղ ատոմի ծրագրի անվան տակ միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները, հայտարարելով, որ նրա միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջմունքը բավարարելուն: