Հայերը փորձում են մշտապես գիտական, քաղաքական ու հասարակական օրակարգում պահել տարածքային պահանջների հարցը: Այդ մասին հայտարարել է «Ցեղասպանության մասին անհիմն պնդումների հետ պայքարի միություն» կազմակերպության փոխնախագահ Սավաշ Էգիլմեզը:
Էգիլմեզին մտահոգում է նաև այն, որ Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների ժառանագները սկսել են ուղիներ որոնել Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար: Ըստ նրա, դա Հայաստանի ու Սփյուռքի ռազմավարության առանցքային կետերից մեկն է: ԱՄՆ-ում հայ փաստաբանների սկսած դատը թուրքական պետության դեմ, ըստ նրա, այդ ռազմավարության մի մասն է, հաղորդում է Ermenihaber.am-ը:





