Հունվարի 26-ից մուտքի արտոնագրերը Վրաստանի ու Իրանի միջև կարող են չեղյալ հայտարարվել: Հայտարարությունն այդ մասին զետեղվել է Վրաստանի ԱԳ նախարարության պաշտոնական վեբ-կայքում:
«Ըստ 2010թ. նոյեմբերի 3-ին ստորագրված համաձայնագրի, երկու երկրների քաղաքացիները բազմակի մուտքի իրավունք ունեն մյուս երկիր, կարող են նաև տարանցիկ նպատակով հատել մաքսային ու անցակետերը, ինչպես նաև ժամանակավորապես գտնվել երկրի տարածքում»,-ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
Յուրաքանչյուր երկրի քաղաքացիները իրավունք կստանան առանց մուտքի արտոնագրի 45 օր մնալ մյուս երկրի տարածքում:





