AM
13 Հունվար 2011 - 05:43 AMT

Հարավային Սուդանի հանրաքվեն կարելի է կայացած համարել

Ընտրողների ավելի քան 60 տոկոսն արդեն մասնակցել է Հարավային Սուդանի ինքնորոշման մասին հանրաքվեին: 60 տոկոսի պատնեշն անցնելը նշանակում է, որ հանրաքվեն ճանաչվելու է կայացած: Քվեարկության արդյունքների համաձայն, որը սկսվել է կիրակի օրը և տևելու է մինչև շաբաթ, որոշվելու է, թե բաժանվելու է արդյոք Սուդանը երկու անկախ պետությունների:

Հանրաքվեի անցկացումը նախատեսվել է խաղաղության համաձայնագրով, որը ստորագրվել է 2005-ին երկրի Հարավի և Հյուսիսի միջև 50-ամյա քաղաքացիական պատերազմից հետո:

Հյուսիսային Սուդանի բնակիչների մեծամասնությունը կազմում են մահմեդականները: Երկրի հարավում բնակվում են առավելապես քրիստոնյաներ և անիմիստներ, իսկ մահմեդականները փոքրամասնություն են կազմում, հաղորդում է Euronews-ը: