Հունվարի 16-ին Ստամբուլի հայկական գերեզմանատանը կայացավ 2007 թվականի հունվարի 19-ին սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված պատարագը:
Դինքի գերեզման էին այցելել նրա այրին, երեխաներն ու բազմաթիվ ընկերներ: Հունվարի 19-ին լրանում է Հրանտ Դինքի սպանության չորրորդ տարելիցը, հաղորդում է թուրքական Cihan գործակալությունը:





