AM
18 Հունվար 2011 - 10:50 AMT

ԼՂՀ նախագահը խորհրդակցություններ է անցկացրել ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Հունվարի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ` կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: