AM
19 Հունվար 2011 - 08:30 AMT

Մևլութ Չավուշօղլու. Ռուսաստանն ու Վրաստանը պետք է թողնեն վեճերն անցյալի մասին ու կենտրոնանան ապագայի վրա

Ըստ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլութ Չավուշօղլուի, Ռուսաստան ու Վրաստանը պետք է թողնեն վեճերն անցյալի մասդին ու կենտրոնանան ապագայի վրա, հաղորդում է «Ռոսբալտը»: Ինչպես հայտարարել է ԵԽԽՎ ղեկավարը, ապագայի անկյունաքարը հակամարտության քաղաքական կարգավորումն է միջազային իրավունքի նորմերին համաձայն, անվտանգության երաշխիքները, շահագրգիռ բնակչության ազատությունների ու իրավունքների պաշտպանությունը:

Չավուշօղլուն վստահ է, որ քանի դեռ չկա երկարաժակետ կարգավորում, հակամարտությունն այդ երկրների միջև սպառնում է ողջ Կովկասի կայունությանն ու տնտեսական զարգացմանը:

«Մենք պետք է առաջին հերթին զբաղվենք կյանքի պայմանների, մարդու իրավունքների և հակամարտությունից տուժած մարդկանց հեռանկարների հարցերով: Եթե մենք գործենք վճռական ու համակարգված, կկարողանանք կոնկրետ արդյունքների հասնել հումանիտար հարցերում, որոնք կապված են պատերազմի հետևանքների հետ»,-ասել է Չավուշօղլուն: