Հունվարի 23-ին, կիրակի օրը Տորոնտոյի Սբ Աստվածամոր տաճարում կմտաւոցվի պատարագ ի հիշատակ չորս տարի առաջ սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի:
Ինչպես հիշեցնում է Տորոնտոյի Հայ դատի հանձնախումբը, Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին թուրք ազգայնամոլի ձեռքով և այն մարդկանցից մեկն էր, ով անտեսելով սպառնալիքն իր կյնաքին, չէր լռում հայ համայնքի խնդիրների մասին: Նա կարևորում էր Թուրքիայի ժողովրդավարացումը խոսքի ազատության, փոքրամասնությունների և քաղաքացիական իրավունքների հարցերում: Իր հրապարակային ելույթներում Դինքը երբեք չէր խուսափում «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, երբ խոսքը գնում էր Հայոց ցեղասպանության մասին, և կյանքով հատուցեց դրա համար:





