Դոնի Ռոստովի իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել «տարբեր ազգությունների երիտասարդների» միջև ծեծկռտուքը: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, ծեծկռտուքը կանխարգելվել է Դոնի Ռոստովի Պրոլետարյան շրջանի միջնակարգ դպրոցներից մեկի մոտ, որտեղ հավաքվել են մեծ թվով երիտասարդներ, որոնք պատասրտվել են հարաբերությունները պարզել բռունցքների միջոցով:
Ոստիկանության բաժանմունք են տարվել տարբեր ազգությունների 10-12 երիտասարդներ, որոնց հետ անցկացվել են նախազգուշական զրույցներ: Վիճաբանության մանրամասները պարզվում են:





