AM
20 Հունվար 2011 - 11:47 AMT

Ռուսաստանում կարող է իսլամական հեռուստաալիք բացվել

Ռուսաստանում կարող է իսլամական հեռուստաալիք բացվել: Ինչպես հայտարարել է ՌԴ մուֆտիների խորհրդի ղեկավար Ռավիլ Գայնուտդինը, հեռուստաալիքի հաղորդումները հանդուրժողականություն և հայրենասիրություն կքարոզեն: Հեռուստաալիքը կոչված է նվազեցնելու իսլամը մերժող տրամադրությունները հասարակության շրջանում:

Սակայն Ռուսաստանի մահմեդական համայնքի ոչ բոլոր ներկայացուցիչներն են ուրախությամբ ընդունել այդ նորությունը, հաղորդում է BBC-ին: