Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների հունվարի 22-ին և 23-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ: Միայն նշված երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը «ԱԿ», «ՍՎԴ, «Սև նետ», «ՊԿ» և «Ուտյոս» տիպի զինատեսակներից շուրջ 90 անգամ խախտելով հրադադարը` հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 300 կրակոց:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հրադադարի խախտման արդյունքում հայկական ուժերը կորուստներ չեն ունեցել, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:





