AM
24 Հունվար 2011 - 07:44 AMT

Շառլ Ազնավուրը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հանդես գալով հունվարի 23-ին Փարիզում Երուսաղեմի համալսարանի միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ՝ Ազնավուրը հայտարարել է, որ միայն վերջին տարիներին ի հայտ եկավ Թուրքիայի քարանձավային հակասեմիտիզմը, որը բացահայտ հակաիսրայելյան դիրքորոշում, է որդեգրել բոլոր մերձավորարևելյան հարցերում, հաղորդում է «Իսրայելի ձայն» ռադիոկայանը: