Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տվյալների, կան զոհեր և վիրավորներ, մանրամասները հայտնի չեն, պաշտոնական հաստատված տեղեկատվություն այդ մասին նույնպես չկա:
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնել էր Դոմոդեդովո օդանավակայանի շրջանում ուժեղ ծխածածկույթի առաջացման մասին: Մարդկանց հանում են լրացուցիչ մուտքից, սրահներում ուղևորների կուտակումներ են: Ռադիոկապով դեռ ոչինչ չի հայտարարվել, գրում է «Վեդոմոստին»:





