AM
24 Հունվար 2011 - 15:05 AMT

ՀՀ ԱԳՆ. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը փորձում է պարզել, թե արդյոք «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյունի ժամանակ ՀՀ քաղաքացիներ են եղել

Ներկա պահին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը փորձում է պարզել, թե արդյոք «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյունի ժամանակ ՀՀ քաղաքացիներ են եղել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, դեսպանատունը բոլոր հնարավոր աղբյուրներից փորձում է տեղեկություններ ստանալ օդանավակայանում Հայաստանի քաղաքացիների հնարավոր գտնվելու մասին: