«Արմավիայի» ինքնաթիռը, որն այսօր առավոտյան վայրէջք էր կատարել մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում, արդեն Երևան է ժամանել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան, «Արմավիայի» վաղվա Երևան-Մոսկվա չվերթների հնարավոր հետաձգման մասին տեղեկատվություն առայժմ չկա:
Միևնույն ժամանակ «Շերեմետյեվո» օդանավակայանի մամլո կենտրոնից հաստատել են տեղեկատվությունն այն մասին, որ օդանավակայանը «Դոմոդեդովո» օդանավակայանի մի շարք չվերթներ է ընդունում որպես պահեստային` աշխատելով հաստիքային ռեժիմով:





