«Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ են երեք տղամարդ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանն է հայտնել իրավապահ մարմիններից աղբյուրը: Նրա խոսքով` կասկածյալները որոշ ժամանակ բնակվել են մայրաքաղաքի մարզի տարածքում: Գործակալության աղբյուրն ավելացրել է նաև, որ ռումբի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 7 կիլոգրամից ոչ պակաս: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունի հզորությունը կազմել է մոտ 5կգ տրոտիլ:
«Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում պայթուցիկ սարքը գործարկվել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Մոսկովյան ժամանակով 18:00-ի դրությամբ հայտնի է 31 զոհվածների և մոտ 130 տուժածների մասին:
Պայթյունն իրագործել է մահապարտ-ահաբեկիչը: Նա դիմավորողների ամբոխի մեջ է գտնվել օդանավակայանի միջազգային գոտու ժամանման սրահում: Պայթուցիկ սարքը ամրացված է եղել մահապարտի մարմնին և լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով:





