AM
25 Հունվար 2011 - 13:01 AMT

Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան ի դեմս Հայաստանի պոտենցիալ բարեկամի է տեսնում, այլ ոչ թե թշնամու

Թուրքիան ի դեմս Հայաստանի պոտենցիալ բարեկամի է տեսնում, այլ ոչ թե թշնամու: Այդ մասին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում հայտնել է Եվրոպայի Նախարարների խորհրդի կոմիտեի (ԵՆԽԿ) նախագահ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` պատասխանելով Հայաստանից պատվիրակի հարցին: Նրա խոսքով` Թուրքիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովումը: Դրա հետ մեկտեղ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծումը խաղաղություն և կայունություն կբերի նաև տարածաշրջանում, հաղորդում է Anatolian News Agency-ն:

Թուրքիան ԵՆԽԿ-ն կգլխավորի մինչև 2011 թվականի մայիս: