AM
26 Հունվար 2011 - 06:58 AMT

Ուկրաինայի և Թուրքիայի միջև չի գործի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ

Ուկրաինական իշխանությունները հրաժարվել են թուրքական կողմի առաջարկից երկրների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու մասին: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ԱԳՆ աղբյուրը` վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Կիև կատարած այցի արդյունքները:

Աղբյուրի խոսքերով, ուկրաինական իշխանությունները հրաժարվել են թուրք վարչապետի առաջարկից երկրների միջև ռեադմիսիայի մասին պայմանագրի բացակայության պատճառով, գրում է Fraza.ua-ն: