AM
26 Հունվար 2011 - 06:59 AMT

ՌՀՄ. «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունն ուղղված է Ռուսաստանի փլուզմանը

Ռուսաստանի հայերի միությունը խորապես ցնցված է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությամբ, որի հետևանքով զոհվեցին բազմաթիվ մարդիկ, տարբեր ազգությունների ու դավանանքների: Այդ մասին ասվում է «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչության վերաբերյալ ՌՀՄ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: ՌՀՄ-ն, ինչպես բազմազգ Ռուսաստանի քաղաքացիական հասարակության մյուս կառույցները, ակտիվորեն լծվեց տուժածներին օգնելու ու սատարելու գործին: Մենք կիսում ենք երկրի ղեկավարության գնահատականը, որպես ևս մեկ հարձակում, ուղղված ՌԴ ժողովրդի միասնության խարխլմանն ու Ռուսաստանի փլուզմանն»:

«Հունվարի 24-ի իրադարձություններն ակնհայտորեն բացահայտեցին, որ չի կարելի թերագնահատել մեր հանրության առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները: Հարկավոր է բարձրացնել պետության բոլոր օղակների պատասխանատվությունը, չմատնվել սադրանքների, դրսևորել տոկունություն ու համերաշխություն՝ բազմազգ ռուսական պետության հետագա ամրապնդման ու զարգացման համար»,-ասվում է ՌՀՄ հայտարարության մեջ: