AM
28 Հունվար 2011 - 12:31 AMT

Թուրքիայում պատմության մեջ առաջին անգամ Հոլոքոստի զոհերի հիշատակի պաշտոնական արարողություն կայացավ

Թուրքիայում պատմության մեջ առաջին անգամ Հոլոքոստի զոհերի հիշատակի պաշտոնական արարողություն կայացավ: Այն տեղի ունեցավ Ստամբուլի «Նեվե Շալոմ» սինագոգում` Ստամբուլի նահանգապետի և Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախորդ տարիներին Թուրքիայի կառավարությունն այդ օրը սահմանափակվում էր միայն պաշտոնական հայտարարությամբ, հաղորդում է EuroNews-ը:

Հունվարի 27-ին ամբողջ աշխարհում նշվում է Հոլոքոստի` Երկրորդ աշխարհամարտում եվրոպական հրեայության աղետի զոհերի հիշատակի օրը: