Այսօր Ստրասբուրգի դատարանը կդիտարկի Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցը, որը վերաբերում է 2006թ. «վրացիների զանգվածային բռնագաղթին»: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», ակնկալվում է, որ դատարանում ելույթ կունենան Վրաստանի այն քաղաքացիները, որոնք, իբր, ապօրինաբար բերման են ենթարկվել Ռուսաստանում և բռնագաղթվել` ելնելով էթնիկ պատկանելությունից:
Դրա հետ մեկտեղ ցուցմունք կտան ռուսական կողմի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր Մատիաս Յորշը: Նա արդեն զբաղվել է այդ հարցով ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի շրջանակներում:





