WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը զգուշացրել է, որ նախապատրաստել է գաղտնի փաստաթղթերի մեծ ծավալ, որոնք կհրապարակվեն այն դեպքում, եթե կայքը փորձեն փակել: Ըստ Ասանժի, բոլոր նույթերի պատճենները ծածկագրված վիճակում պահվում են 100 հազար մարդու մոտ: «Մենք ուղղակի նրանց կտրամադրենք ծածկագրի բանալին և նրանք կկարողանան ինքնուրույն հրապարակել բոլոր նյութերը»,-հայտարարել է Ասանժը:
Ասանժը չի ճշտել, թե հատկապես ինչ փաստաթղթեր կհրապարակվեն: Հունվարին կեսին նա հայտարարել էր, թե հարյուրավոր փաստաթղթեր է նախապատրաստել, որոնց հրապարակումը դուր չի գա ԱՄՆ կառավարությանը և անձամբ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին:
Ասանժը հայտարարել է միայն, որ ապագա հրապարակումները կվերաբերվեն խոշորագույն բանկերից մեկին, հայտնում է Լենտա.ռու-ն:





