AM
1 Փետրվար 2011 - 12:39 AMT

Օմար Շարիֆը գտնվում է Եգիպտոսում և Մուբարաքին կոչ է անում հեռանալ

Աշխարհի ամենահայտնի արաբ կինոդերասան, Հոլիվուդի աստղ, «Օսկարի» մրցանակակիր Օմար Շարիֆը հայտարարել է ներկայիս իշխանությունների դեմ ապստամբություն բարձրացրած Եգիպտոսի ժողովրդի հետ իր համաձայնության մասին: Ներկայումս Կահիրեում գտնվող դերասանը լրագրողներին պատմել է, որ անձամբ հետևում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին և սատարում է ժողովրդին, որն իր կարծիքով «շատ ավելի լավ է գլուխ հանում կառավարելուց, քան կառավարությունը»: «Կարծում եմ, որ նախագահ Հոսնի Մուբարաքը պետք է հրաժարական տա: Նա արդեն 30 տարի գլխավորում է երկիրը: Դա լիովին բավական է»,- ասել է Շարիֆը, հաղորդում է Vesti.ru-ն: