2010 թվականին ԱՄՆ քաղաքացիները 18 երեխա են որդեգրել Հայաստանից: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային որդեգրության մասին զեկույցում: Ըստ զեկույցի, 2010թ. ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ 11 059 մուտքի արտոնագիր է տրամադրել որդեգրված երեխաներին:
Ռուսաստանը երրորդ տեղում է ամերիկացիների կողմից որդեգրված երեխաների ցանկում: Առաջին տեղերում են Չինաստանը (3 401) և Եթովպիան (2513): ԱՄՆ քաղաքացիներն երեխաներ են որդեգրել նաև մյուս հետխորհրդային երկրներում: Վրաստանից՝ 2, Ղազախստանից՝ 181, Ղրղզստանից՝ 1, Լատվիայից՝ 39, Լիտվայից՝ 15, Մոլդովայից՝ 14, Ուկրաինայից՝ 445, Ուզբեկստանից՝ 5, Էստոնիայից՝ 19-ը երեխա:





