AM
2 Փետրվար 2011 - 09:31 AMT

Բարաք Օբամա. Միայն Եգիպտոսի ժողովուրդը կարող է որոշել, թե ով է ղեկավարելու երկիրը

Եգիպտոսի իրավիճակին նվիրված իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն միշտ կողմ է եղել մի շարք սկզբունքների պահպանմանը: Առաջին հերթին, ոչ մի բռնություն: «Ես զրուցել եմ Մուբարաքի հետ, նա հասկանում է, որ ստատուս-կվոն շատ անկայուն է: Փոփոխություններ են հարկավոր… Միայն Եգիպտոսի ժողովուրդը կարող է որոշել, թե ով է ղեկավարելու երկիրը, այլ ոչ թե այլ երկրներ: Ես հստակ ասացի այդ մասին Մուբարաքին: Անցումային շրջանը պետք է լինի վճռական, խաղաղ և պետք է սկսվի անհապաղ: Այն պետք է ավարտվի ազատ ու արդար ընտրություններով»,-ասել է Օբաման:

ԱՄՆ նախագահը խոստացել է, որ անցումային շրջանում ԱՄՆ-ն «օգնության ձեռք կմեկնի Եգիպտոսին»: ԱՄՆ-ն, ըստ Օբամայի, պատրաստ է ցանկացած օգնություն տրամադրել, հաղորդում է VOA News-ը: