ԵԱՀԿ-ն սատարում է ղարաբաղյան կարգավորմանն ու հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը: «Այդ համատեքստում մենք սատարում ենք ՌԴ ջանքերին, որոնց նպատակն է առաջընթացի հասնել կարգավորման մեջ, ինչը համաձայնեցված է բոլոր կողմերի հետ»,-ասել է Աժուբալիսը, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը:





