Բաքվում կրկին ամեն ինչ գլխիվայր են արել. այդ Ադրբեջանն է միջամտում հարևան պետությունների ներքին գործերին` գրեթե թելադրելով, թե ում հետ է պետք բարեկամություն անել և ինչ է պետք անել: Վերջին օրինակը պատգամավոր Գանիրա Փաշաևայի կոչն էր այն մասին, որ «ադրբեջանցիները չպետք է թույլ տան Իրանի ու Հայաստանի միջև նավթատարի կառուցումը»: Աչքի են ընկել նաև Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները, որոնք բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում Իրանի դեսպանատան դիմաց: Ցույցին ավելի քան հարյուր մարդ էր մասնակցում:
Արտասահմանում բնակվող ադրբեջանցիների գործունեությունը գնալով ավելի է ֆարսի նմանվում, որովհետև ցանկացած ողջամիտ մարդ անգամ Թուրքիայում չի սատարի անհեթեթ պահանջներին, որոնք առավել ևս ամրապնդվում են «բողոքի ցույցերով, որոնց մասնակցում է 100 հոգի»: Ստամբուլում, ինչպես նաև այլ մեգապոլիսներում նման ակցիաները բազմաթիվ են, և դրանց ոչ ոք ուշադրություն չի դարձնում:





