Եգիպտոսում սրված իրադրության հետ կապված ամերիկյան Times ամսագիրը հրապարակել է 10 բռնապետների և ինքնակալների վարկանիշը, որոնք, ամերիկյան լրագրողների վարկածով, մոտ ժամանակներս կարող են զրկվել իշխանությունից: Վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը: Նրան հաջորդում են Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրը: Չորրորդ տեղում Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է, հինգերորդում` Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը: Միապետների վարկանիշում ընդգրկվել են նաև Իրանի, Զիմբաբվեի, Թաջիկստանի, Սաուդյան Արաբիայի և Ալժիրի ղեկավարները:





