Գլենդեյլում լույս տեսնող վեց հանդեսների նախկին հրատարակիչ Նավասարդ Պետրոսյանը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման: Պետրոսյանը մեղադրվել է փողերի լվացման մեջ:
«2002-2007թթ. Պետրոսյանը փողեր է լվացել Medicare և Medicaid բժշկական ապահովագրական ընկերությունների ոլորտում մեքենայություններով զբաղվողների համար: Վնասը կազմել է 3 մլն դոլար: Պետրոսյանի հանցակից Անդրանիկ Պետրոսյանը 2008թ. դատապարտվել է 8 տարվա ազատազրկման»,-ասվում է Լոս Անջելեսի դաշնային դատարանի մեղադրական եզրակացության մեջ: Մեղադրանքը ներկայացվել է Պետրոսյանին 2010թ. հունիսին, օգոստոսի 12-ին նա իրեն մեղավոր է ճանաչել:
Պետրոսյանը հրատարակում էր Rainbow Magazine, Kroonk Magazine, Health and Beauty Magazine, Avangard Weekly, TV Time և Muse Magazine հանդեսները, գրում է Glendale News-Press-ը:





