AM
3 Փետրվար 2011 - 11:53 AMT

Եվգենի Ստրիգին. ՊԱԿ-ը «քնած էր», երբ սկսվեցին առաջին ազգամիջյան բախումները ԽՍՀՄ-ում

ՊԱԿ-ը միակ կազմակերպությունն էր, որ պետք է պաշտպաներ ԽՍՀՄ-ը: Իսկ ՊԱԿ-ը «քնած էր», երբ պետք էր դա անել, երբ սկսվեցին առաջին ազգամիջյան բախումները ԽՍՀՄ-ում: Այդ մասին հայտարարել է Ձեռնարկատիրության անվտանգության ինստիտուտի տնօրեն, ԽՍՀՄ ՊԱԿ-ի հատուկ կարևորության գործերով ավագ քննիչ Եվգենի Ստրիգինը:

«Այնուամենայնիվ որոշ տեղեկություններ այն մասին, որ Անդրկովկասում սուր ազգամիջյան բախում է հասունանում, ՊԱԿ-ի միջոցով այնուամենայնիվ հասնում էին բարձրագույն կուսակցական մարմիններին: ՊԱԿ-ի աշխատակիցները չէին կարող չտեսնել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտություն է հասունանում: Օրինակ, ես ինքս եմ տեսել հայերի ելույթները Ղարաբաղում: Մարդկանց հսկայական ամբոխներ անջատում էին պահանջում Ադրբեջանից»,-ասել է Ստրիգինը: Ըստ նրա, զինվորականների օգնությամբ սկզբում հաջողվեց անջատել հակամարտող կողմերի ու «սառեցնել» հակամարտությունը: «Սակայն, Մոսկվայում չկարողացան անհրաժեշտ եզրակացություններ անել, իսկ ոմանք հավանաբար, չցանկացան: Դրա ժամանակը չէր, մենք վերակառուցվում էինք»,-ասել է նա, հայտնում է Vesti.az-ը: