Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Սլովակիայից, Ավստրիայից եւ Չեխիայից ժամանած մի խումբ գործարարների: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է հատկացվել էներգետիկայի, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներին, ինչպես նաեւ կադրերի պատրաստման ու վերապատրաստման հարցերին:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը շահագրգռված է արտերկրից ժամանակակից տեխնոլոգիաների ու ներդրումների ներգրավման եւ փոխշահավետ համագործակցության մեջ, ինչի համար երկրում ստեղծված են բոլոր պայմանները:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:





