Ադրբեջանի հասարակական տրանսպորտում «կանաչ հեղափոխության» քարոզչություն է սկսվել: «Երեկ` հիջաբ, այսօր` մզկիթ, իսկ վաղը ի՞նչ», «Կոմունի՞զմ, թե՞ ժողովրդավարություն» կարգախոսներով քարոզչական թռուցիկներում ասվում է, որ հիջաբը չեն արգելում անգամ ժամանակակից Եվրոպայում:
Թռուցիկներում բացեիբաց ընդգծվում է «կանաչ հեղափոխության» անհրաժեշտությունն ու հրատապությունը, հաղորդում է Pia.az լրատվական կայքը:





