Ուրբաթ օրը լայնածավալ բողոքի ակցիաներ կանցնեն ոչ միայն Եգիպտոսում, այլ նաև Մերձավոր Արևելքի մյուս երկրներում՝ Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում, Եմենում:
Սիրիայում ցույցեր են անցնելու «կամայականության ու կոռուպցիայի» դեմ: Հորդանանում ցույցերին կմիանան իսլամիստները: Նրանք կոչ են անում իշխանություններին անհապաղ բարեփոխումներ սկսել: Լիբանանում ցույցը տեղի է ունեցել Բեյրութում Եգիպտոսի դեսպանատան առջև: Այնտեղ հավաքվել են հազարավոր սունիներ:
Լիբանանում ցուցարարները դեմ են հանդես գալիս վարչապետի պաշտոնում «Հեզբոլլահի» առաջնորդներից մեկի նշանակմանը: Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, հաղորդում է «Ռուսաստան 24» հեռուստաալիքը:





