Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը գտնում է, որ իր հրաժարականի դեպքում երկիրը քաոսի կմատնվի: ABC News-ին տված հարցազրույցում Մուբարաքը մտավախություն է հայտնել, որ «Մահմեդական եղբայրներ» շարժումը կօգտվի առիթից իշխանության գալու համար: Մուբարաքը մերժել է մեղադրանքները, թե իր կողմնակիցներն առնչություն ունեն վերջին օրերի անկարգությունների հետ:
Եգիպտոսի նախագահը հավաստիացրել է, որ երբեք չի լքի երկիրը: Մուբարաքը նշել է, որ նա երբեք մտադրություն չի ունեցել իշխանությունը փոխանցել որդուն՝ Գամալին, հաղորդում է BBC-ին:





