AM
5 Փետրվար 2011 - 09:00 AMT

Ահմեդ Սամեհ. Վերջին շաբաթվա ընթացքում Եգիպտոսում բախումների արդյունքում 11 մարդ է զոհվել

Վերջին շաբաթվա ընթացքում Եգիպտոսում բախումների արդյունքում 11 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարար Ահեմդ Սամեհը: «Եվս երեք մարդ է զոհվել երկրի հիվանդանոցներում ստացած վերքերից»,-ասել է նախարարը, հայտնում է MENA գործակալությունը:

Զանգվածային անկարգությունների արդյունքում ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 5000 մարդ՝ մեծամասնությունը թեթև վնասվածքներ է ստացել: