AM
7 Փետրվար 2011 - 05:45 AMT

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հոսնի Մուբարաքին «առանցքային ֆիգուր» է անվանել իսրայելցիների ու պաղեստինցիների հաշտեցման գործընթացում

Հուզումները Եգիպտոսում կարող են ազդել ողջ տարածաշրջանի կայունության վրա: Այդ մասին Մյունխենում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը Պան Գի Մունը: Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը, Պան Գի Մունը ելույթ է ունեցել Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման միջնորդների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներով:

Նա նշել է, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն «առանցքային ֆիգուր» է իսրայելցիների ու պաղեստինցիների հաշտեցման գործընթացում: