AM
7 Փետրվար 2011 - 08:14 AMT

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր է բացահայտել

ՀՀ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության ստացած տեղեկությունների հիման վրա բացահայտումներ են կատարվել Տավուշում: Նոյեմբերյանի Երևանյան 6 հասցեում գործող «Արտամետ» ՍՊԸ-ում հայտնաբերվել և արձանագրվել են 21 աշխատակիցներ, որոնք սահմանված կարգով գրանցված չեն եղել: Կազմվել է ստուգման ակտ. իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Իսկ Կոտայքի Գառնի գյուղում Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մեծածախ առևտրի ապօրինի գործունեություն: Հարկային դաշտից դուրս գործունեությունը շուրջ չորս ամիս ծավալել էր Գառնիի բնակիչ Վահան Գևորգյանը:

Մյուս դեպքում էլ ՕՀՎ Հրազդանի աշխատակիցները հայտնաբերել են լավաշի ապօրինի արտադրամաս: Պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալողը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ Արման Ավակիմյանն է, ով հասցրել է լավաշի արտադրությամբ և ձեռք բերված արևածաղկի փաթեթավորմամբ, ինչպես նաև ստացված արտադրանքի վաճառքով զբաղվել շուրջ 15 օր` առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառվելու: Ապօրինի գործունեությունը կասեցված է` մինչև համապատասխան պետական գրանցում ստանալը, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: