AM
8 Փետրվար 2011 - 09:00 AMT

«Հումանիզմի հուշարձանի» հեղինակը դատի է տվել Կարսի քաղաքապետարանին

Թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյը, որը «Հումանիզմի հուշարձանի» հեղինակն է, որն առավել հայտնի է որպես հայ-թուրքական բարեկամության հուշարձան, հայցով դիմել է Էրզրումի դատարան: Աքսոյը պահանջում է անվավեր ճանաչել հուշարձանն ապամոնտաժելու Կարսի քաղաքապետարանի որոշումը:

Ինչպես գրում է թուրքական «Զամանը», Կարսի քաղաքապետարանի որոշումն արդեն ուղղվել է Կարսի մարզային վարչակազմին և կյանքի կկոչվի վավերացումից հետո:

Նախորդ շաբաթ Կարսի քաղաքապետարանի խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշել է ապամոնտաժել հուշարձանը: 2011թ. հունվարին Կարս այցելեց վարչապետ Էրդողանը, որը «հրեշավոր» անվանեց այդ հուշարձանն ու կարգադրեց քանդել այն: