AM
9 Փետրվար 2011 - 08:26 AMT

Ադրբեջանը չի ցանկանում Խրախ-Ուբա գյուղը հանձնել Ռուսաստանին

Մեկնաբանելով երեքշաբթի օրը Խրախ-Ուբա գյուղի բնակիչների ցույցը, որոնք ցանկանում են անցնել Ռուսաստանի իրավասության տակ, ԱդրբեջանիԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի մասին միջկառավարական պայմանագիրը չի նախատեսում անկլավ ստեղծելու հնարավորություն:

«Պետական սահմանի մասին համաձայնագրում չի հիշատակվում անկլավ ստեղծելու հնարավորությունը: Ադրբեջանի տարածքի բոլոր բնակավայրերը վերաբերվում են մեր երկրին, իսկ Ռուսաստանի տարածքում` մեր հարևաններին»,- ասել է Պոլուխովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: