Իժևսկում շուտով կավարտվի հայկական եկեղեցու կառուցումը: Այդ մասին հայտարարել է Ուդմուրտիայի նախագահի և կառավարության աշխատակազմի կրոնական քաղաքականության կուրատոր Սերգեյ Իլյինսկին «Ուդմուրտիա-2010. իշխանություն, հասարակություն, դավանանք» հանրապետական սեմինարի շրջանակներում:
Հայկական հոգևոր-մշակութային համալիրն Իժևսկում կանգնեցվում է «Ուրարտու» հասարակական միավորման ջանքերով: «Այն շատ յուրօրինակ է ձևավորված. Եկեղեցու և Հայոց ցեղասպանության հուշարձանի հարևանությամբ վերարտադրվել է «փոքրիկ Հայաստանը»՝ Արարատ լեռով և Սևանա լճով»,-ասել է Իլյինսկին, գրում է «Ուդմուրտսկայա պրավդան»:





