AM
10 Փետրվար 2011 - 10:46 AMT

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը Պարսից ծոցի երկրներ կատարած այցի ժամանակ կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները: Ինչպես գրում է BBC-ն, Հեյգը կարծում է, որ պատժամիջոցների հերթական խստացումը կստիպի Թեհրանին հրաժարվել իր միջուկային ծրագրից:

Նա նշել է, որ Իրանի հետ բանակցություններն անհնար են, քանի դեռ իրանական կողմը չի հրաժարվել նախնական պայմաններից: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն և Արևմուտքի այլ երկրներ մեղադրում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ խաղաղ ատոմի ծրագրի քողի տակ, Թեհրանն, իր հերթին, հայտարարում է իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն անցյալ տարվա հունիսին ընդունել է հերթական բանաձևը, որը նախատեսում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացում: