Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը գտնվում է երկրի տարածքում Շարմ- էլ-Շեյխում գտնվող իր նստավայրում, այլ ոչ թե արտասահմանում: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի գործող վարչապետ Ահմեդ Շաֆիկը: Ինչպես հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները, երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետագա ճակատագիրը որոշելու է եգիպտական բանակը, որը հիմա ղեկավարում է երկիրը:
Եգիպտոսի նախկին նախագահը բազմիցս կրկինել է իր ելույթներում, որ չի պատրաստվում լքել երկիրը: 82-ամյա Հոսնի Մուբարաքը ծանր հիվանդ է և ժամանակ առ ժամանակ բուժման է մեկնում Գերմանիա և ԱՄՆ:





