AM
14 Փետրվար 2011 - 05:33 AMT

Սոչիի քաղաքապետ. Սոչիում Անդրանիկ Օզանյանի հուշարձանը տեղադրելու նախաձեռնությամբ ոչ ոք հանդես չի եկել

«Նման բան չի եղել և երեք չի լինի»,- հայտարարել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովն ադրբեջանական լրագրողների հետ զրույցում Սոչիում հայ համայնքի կողմից գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանը տեղադրելու նախաձեռնության մասին:

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հուշարձան տեղադրել, խնդրեմ, թող դա անեն իրենց հայրենիքում: Մենք հյուրընկալ ենք, մենք սիրում ենք բոլորին: Նրանք բոլորը մեր եղբայրներն են: Բայց այդ հարցը քաղաքական է, և նման հարցերը պետք է լուծել իրենց հայրենիքում: Ասեմ ավելին, Սոչիում Անդրանիկ Օզանյանին հուշարձան տեղադրելու նախաձեռնությամբ ոչ ոք հանդես չի եկել»,- ասել է նա: