AM
14 Փետրվար 2011 - 12:33 AMT

Թուրքիան Հայաստանի նախագահին կխնդրի սատարել իր թեկնածուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել, որպեսզի վերջինս սատարի Թուրքիայի թեկնածուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նամակը Հայաստանի նախագահին անձամբ կհանձնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, դեսպան Էրսին Էրչինը:

Դիվանագետի խոսքով, որի այցը Հայաստան ծրագրված է մարտ ամսին, Աբդուլլահ Գյուլի նամակը Հայաստանի նկատմամբ բարի կամքի դրսևորում է, գրում է Haberturk-ը:

Բացի թուրքական դիվանագետից, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնում են ևս 3 թեկնածու` ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Ժոաո Սոարեշը, Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասսնիկը և Կոսովոյի գծով ՄԱԿ նախկին հատուկ ներկայացուցիչ, իտալացի Լամբերտո Զանները: Ներկայիս գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոյի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարի: ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության հիման վրա: