AM
14 Փետրվար 2011 - 15:34 AMT

Դենիզ Բոլյուկբաշի. Թուրք ժողովուրդը վստահության մանդատը վարչապետին հանձնեց թուրքական, այլ ոչ թե արաբական աշխարհը պաշտպանելու համար

Թուրքիայի առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկը` Ազգայնական շարժման կուսակցությունը (MHP) կառավարությանը կոչ է արել վերջապես կտրվել արաբական աշխարհի իրադարձություններից և ուշադրությունը սևեռել թուրքական աշխարհի վրա: MHP փոխնախագահ Դենիզ Բոլյուկբաշին կառավարությանը մեղադրել է թուրքական աշխարհի խնդիրների հանդեպ անտարբերության մեջ:

«Մի կողմ դրած Ղարաբաղի, Կիպրոսի հիմնահարցերը` մեր կառավարությունը հոգում է արաբական երկրների մասին, կարծես Թուրքիան արաբական երկիր է: Մեզ մեր խնդիրներն էլ են բավական: Ո՞ր արաբական երկիրն է մեզ մինչ օրս սատարել, որպեսզի մենք սատարենք նրանց: Եթե վարչապետը սիրահարված է արաբական աշխարհին, ապա թող լռելյայն անհանգստանա այդ երկրներում տեղ գտած իրադարձությունների մասին, այլ ոչ թե Թուրքիային խառնի այդ արկածախնդրություններին: Մեր խնդիրը Ղարաբաղն է, պայքարը PKK դեմ և Կիպրոսը, ահա թե ինչի շուրջ պետք է մտածի վարչապետը: Թուրք ժողովուրդը վստահության մանդատը վարչապետին հանձնեց թուրքական, այլ ոչ թե արաբական աշխարհը պաշտպանելու համար»,- ասել է նա, հաղորդում է Salam News-ը: