Փետրվարի 14-ին Կրասնոդարի երկրամասի նահագապետ Ալեքսանդր Տկաչևը հանդիպել է Կուբանի ազգային-մշակութային միավորումների ղեկավարների հետ: Հանդիպման գլխավոր թեման ծայրահեղականության դեմ հակազդեցության հարցերն էին: Նահանգապետը հայտարարել է, որ ազգամիջյան հողի վրա ընթացող հակամարտությունները հաճախ տեղի են ունենում միմյանց մասին ժողովրդների տեղեկացվածության պակասի պատճառով: Նա նշել է, որ այդ գիտելիքներն անհրաժեշտ է երեխաներին տալ դեռ մանկապարտեզում և դպրոցում: Նրա խոսքերով, կրթության երկրամասային բաժանմունքը հիմա աշխատում է դպրոցական ծրագրերի ստեղծման վրա` ուղղված տարբեր ժողովրդների մշակույթների ուսումնասիրմանը:
Պետք է նշել է, որ նման նախաձեռնությամբ Կրասնոդարի երկրամասի կրթության բաժին և Սոչի քաղաքի կրթության վարչություն է դիմել «Ռուսաստանի Հայերի միության» համառուսական ՀԿ-ի Սոչիի տեղական բաժինը: Հայ ազգային կառույցների համատեղ ուղերձում նշվել է «Կուբանագիտության» դասընթացի դասավանդման մեջ փոփոխություններ կատարելու մասին, մասնավորապես հայերի, նրանց մշակույթի, պատմության, կրոնի և այլնի մասին պատմության դասավանդում, հաղորդում է «Երկրամասը»:





