AM
15 Փետրվար 2011 - 09:55 AMT

Լուծարվել է «Շիրակինվեստբանկ» ՍՊԸ-ն

Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 15-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշեց «Շիրակինվեստբանկ» ՍՊԸ լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած համարել:

Խորհուրդը որոշեց «ԻՍԿԱ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրել, վերաձևակերպել «ԳՈԼԴԵՆ ԷԻՄ» ՍՊԸ փոխանակման կետի թիվ 653 արտարժույթի առուվաճառքի լիցենզիան: Ուժը կորցրած ճանաչվեցին անհատ ձեռնարկատեր Մխիթար Ստեփանյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 732 և Ա/Ձ Վարոս Մնացականյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 736 լիցենզիաները, հայտնում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: