«Ամերիկայի Հայկական համագումարը կոչ է անում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացնել կայուն ֆինանսավորում»-ասել է Գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ իրականացվող շարունակական շրջափակումը իր հարևաններ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից` ԱՄՆ-ի աջակցությունը փոխհատուցում է շրջափակման ազդեցությունը զարգացման ապահովման և տեխնիկական աջակցության միջոցով»,-հավելեց Արդունին:
Այսօր ԱՄՆ վարչակազմը թողարկել է 2012 ֆինանսական տարվա իր բյուջեն, ըստ որի նվազեցվում ենն Եվրոպային, Եվրասիային և Կենտրոնական Ասիային տրամադրվող ֆինանսավորման չափսերը: Հայաստանին տրամադրվող 40 միլիոն ԱՄՆ դոլարը 1 միլիոն դոլարով քիչ է` համեմատած 2011 թվականի հետ:
«Հաշվի առնելով Ադրբեջանի ուժգնացած ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև հրադադարի խախտումները` 907-րդ ուղղումը հանդիսանում է Միացյալ Նահանգների դիվանագիտության կարևոր մի մաս»,-նշել է Կոնգրեսական հարաբերությունների գծով աշխատակից Բիանկա Կադյան-Դոդովը՝ անդրադառնալով Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղմանը, որը սահմանվել է 1992 թվականին և պահանջում է Ադրբեջանի կառավությունից դիմել «ապացուցելի քայլերի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող բոլոր շրջափակումների և ուժի գործածման այլ միջոցների վերացման ուղությամբ», ասվում է ԱՀՀ երևանյան գրասենյակի հաղորդագրության մեջ:
ԱՄՆ դաշնային բյուջեն կկրճատվի 100 միլիարդ ԱՄՆ դոլարով, որը ըստ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումներ հանձնաժողովի նախագահ Հել Ռոջերսի «կլինի ծախսերի ամենամեծ նվազեցումը ԱՄՆ երկրի պատմության մեջ»: Օտարերկրյա աջակցության ծրագրերի ֆինանսավորումը պլանավորված է կրճատվել 21 տոկոսով նախագահի` 2011-ի բյուջեի հայցի համեմատ:





