AM
15 Փետրվար 2011 - 16:47 AMT

Ալեքսանդր Ռար. Եգիպտական սցենարը կարող է կրկնվել Իրանում

Իրանի արձագանքը բողոքի արտահայտություններին երկրում ավելի կոշտ կլինի, քան Եգիպտոսում, գտնում է Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդի «Ռուսաստան-Եվրասիա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը: «Մենք արդեն վկաները դարձանք նախորդ տարվա Իրանի այսպես կոչված «կանաչ հեղափոխությանը», որը կասեցվեց շատ կոշտ կերպով»,-ասել է Ռարը:

«Սակայն, երիտասարդությունը արաբական և իսլամական երկրներում ակտիվանում է: Նրանք, ըստ փորձագետի, անկազմակերպ են, բայց չարացած են, նրանք փոփոխություններ են պահանջում, այնպես որ եգիպտական սցենարը կարքող է կրկնվել Իրանում»,-ասել է նա, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: