ՀՀ ՊԵԿ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների տեսադաշտում օրերս հայտնվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր:
Հայտնաբերվել է կաշվի արտադրամաս, որը պատկանել է «Հսկա ցու» ՍՊԸ-ին: Ապօրինի ձեռնարկատիրությունը ծավալվել էր Շիրակի 94 հասցեում, այն դեպքում, երբ ընկերությունը չի դիմել հարկային տեսչություն` հաշվառման գրքեր ստանալու համար: Հարկային մարմինների այցելության պահին արտադրամասում հայտնաբերվել է խոշոր եղջերավոր կենդանու երեք տոննա կաշի: Պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:





